Կապիտուլյանտի ՔՊ-ն և Ալիևի ԵՆԻ կուսակցությունը ունեն ընդհանուր մեկ գաղափար` «Արցախը տեսնել, որպես Ադրբեջանի մաս». Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ անդամ Հովհաննես Խաչատրյանն իր ՖԲ էջում գրում է.
«Սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու, իրենց վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով երեկ Արցախում անցկացվեց բազմահազարանոց հանրահավաք: Հանրահավաքին մասնակցեց շուրջ 40հզ մարդ (ընդհանուր բնակչության 33%-ը): ՔՊ վարչության նորընտիր անդամներից, ՔՊ խմբակցության ուսապարկերից, սրանց մարզպետներից ու քաղաքապետերից ոչ ոք չանրադարձավ` ո´չ հանրահավաքին, ո´չ ԱԺ արտահերթ նիստին: Էլի կասեք, որ սրանք դավաճան չե՞ն ու հենց սրանք չեն վաճառել ու վաճառում Արցախը՞:
Աշխարհասփյուռ հայությունը, քաղաքական լայն շրջանակները երեկ հետևում և իրենց զորակցությունն էին հայտնում Արցախում ծավալվող այդ իրադարձություններին: Երեկվա հանրահավաքը ևս մեկ անգամ վերահաստատեց այն փաստը, որ կապիտուլյանտի ՔՊ-ն և Ալիևի ԵՆԻ կուսակցությունը ունեն ընդհանուր մեկ գաղափար` «Արցախը տեսնել, որպես Ադրբեջանի մաս», բայց քանի կա Արցախը, քանի կա արցախցու աննահանջ պայքարը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:»
