Ռեֆորմիստների կուսակցությունը միանում է 17 կուսակցությունների կողմից հրապարակված պահանջներին
Ռեֆորմիստների կուսակցությունը միանում է 17 կուսակցությունների կողմից հրապարակված պահանջներին, որոնք բաց են բոլոր քաղաքական ուժերի համար: Այս մասին հաղորդվում է կուսակցության կայքում:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 17 քաղաքական կուսակցություններ հանդես եկան Փաշինյանի կառավարության անհապաղ ու կամավոր հրաժարականի պահանջով և պատերազմական պայմաններում նոր պետական կառավարման մարմին ստեղծելու պահանջով:
Հայտարարությունը պայմանավորված է Արցախում տարածքային մեծ կորուստներով և ընդունվել է հետագա անդառնալի կորուստները կանխելու համար: