Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7c95339bb6bc449bd5fb50a1220fef18