Պուտինը դատարկ ձեռքով չի գալիս Հայաստան. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Պուտինը դատարկ ձեռքով չի գալիս Հայաստան

Մի քանի օրից Ռուսաստանի նախագահը գալիս է Երևան:

Եկեք չմոռանանք, որ հարյուր տարվա մեջ Ռուսաստանի ղեկավարների այցերը Երևան կարող ենք հաշվել միայն մատների վրա:

Այս փուլում սա աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձություն է:

Չկարծեք, որ Պուտինը դատարկ ձեռքով է գալու, նա անպայման իր հետ բերելու է անակնկալ կամ անակնկալներ:

Իսկ հակառուսական ակցիաներ նախապատրաստողները և վաղը այդ ակցիաները անողները փաստացի դա անում են Արցախում այս պահին բնակվող ավելի քան հարյուր հազար հայի անվտանգ ապրելու դեմ, նրաք ձգտում են խաթարել ռուս խաղաղապահների ներկայությունը նույն ռուսի շնորհիվ Արցախից մնացած մի փոքր կտորում։»