Փաշինյանին հեռացնել է պետք կոշտ ուժով. մեկ հարված ու մինչև վերջ. Մարգարիտ Եսայան

Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի ավարտին կազմակերպությունն ընդունել է բանաձև, որով աջակցություն է հայտնել Հայաստանին՝ մտահոգվելով տարածքային ամբողջականության խախտման առնչությամբ։

Բանաձևը համերաշխություն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի համոզմամբ՝ նմանատիպ բանաձի ընդունումը մեզ ոչինչ հիմա չի տալու: Քաղաքական գործիչը բանաձևը համարեց սոսկ մտահոգության դրսևորում և շեշտեց՝ հայկական շահի պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր էր, որ ընդգծվեր Արցախի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտության հարցը, ինչն ընդունված բանաձևում չկա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում