Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ՖԲ էջում գրոըմ է.

«Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը։

Ճիշտ է՝ դրանք դեռևս ինտենսիվ բնույթ չեն կրում, սակայն ակնհայտորեն Ադրբեջանը «տաքացնում է մկանները»։

Հրադադարի ռեժիմի խախտումներ, տեղեկատվական ագրեսիվություն, որոնք ուղեկցվում են կեղծ ու սպառնալից լուրերով, ինչպես նաև՝ որոշակի շարժեր առաջնագծի տարբեր հատվածներում։

Այս ամենի համատեքստում և այս ամենին ի պատասխան, միակ բանը որն անում է Նիկոլն ու իր իշխանությունը բոլորին «հիմնավորելն է», որ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչությանն ու երազանքին այսքան նվիրված լինելուն։»