Մեր քաղաքականությունը դասական «եւ-եւ»-ի շրջանակներում էր. Արմեն Աշոտյան

Aravot.am-ը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը.

«Այս հոդվածը գրելու շարժառիթն «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականն էր՝ «Գործընկերների հետ պետք է անկեղծ լինել» վերտառությամբ, որտեղ զուգահեռներ էին անցկացվում 2011-2013 թթ. արտաքին քաղաքական դրվագների եւ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության միջեւ:

Օգտվելով առիթից՝ ձեզ նաեւ հավելյալ տեղեկատվություններ կհաղորդեմ որոշ շրջանակների կողմից մեր հասարակության մի հատվածի մոտ ամրապնդած՝ «Սերժը մի գիշերվա մեջ Հայաստանը տարավ Մաքսային միություն» հեքիաթի վերաբերյալ: Իրադարձությունների մի մասին անձամբ եմ ականատես ու մասնակից եղել եւ որոշ դրվագներ կպատմեմ առաջին անգամ:

Եվ այսպես, միանշանակ համաձայն եմ խմբագրի հետ որ, այո, արտաքին քաղաքականության մեջ գործընկերների հետ պետք է մշտապես ազնիվ լինել:

Այդպիսի իմպերատիվով է իրականացվել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը (2008-2018 թթ.), եւ հոդվածում բերված զուգահեռը բացարձակ կապ չունի իրականության հետ:»