Ո՞վ է պատասխան տալու այս հակառուսական հիստերիայի համար. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր Ֆբ էջում գրում է.

«Ո՞վ է պատասխան տալու այս հակառուսական հիստերիայի համար

Ակնհայտ է, որ եթե քո երկրում քո դաշնակցին անվանում են թշնամի ու ցույցեր անում նրա դեմ՝մեղավորը դու ես:

Ակնհայտ է, որ առանց իշխանության թույլտվության նման հակառուսական քարոզարշավ չի կարող լինել և ավելին այն կանխելու փորձերը կրում են դեկլարատիվ բնույթ:

Ոչ մի նման ակցիա չի կարող լինել ի շահ մեզ, այդ բոլոր հակառուսական ակվիաները ի շահ մեր թշնամիների են: Պետք է միջոցներ ձեռնարկել և պարզել ովքե՞ր են էս ամենի մեջքի հետևում կանգնած և ո՞ւմ ականջներն են երևում, ոչ թե ենթադրություններով,այլ ապացույցներով:

Դե իսկ պատասխան է տալու ցավոք ինչպես միշտ հասարակ ժողովուրդը:»