G7-ն ակնկալում է ռուսական նավթի գների շեմ սահմանել՝ մեկ բարելի դիմաց 65-70 դոլար

G7-ն ակնկալում է ռուսական նավթի գների շեմ սահմանել՝ մեկ բարելի դիմաց 65-70 դոլար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետին։

ԵՄ 27 երկրների դեսպանները քննարկել են առաջարկը՝ օրվա վերջում ընդհանուր դիրքորոշման հասնելու նպատակով։

«Մեծ յոթնյակը», որի կազմի մեջ մտնում են Միացյալ Նահանգները, ԵՄ-ն եւ Ավստրալիան, դեկտեմբերի 5-ին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանակում ռուսական նավթի ծովային արտահանման համար գնային շեմ կսահմանի։