Նժդեհից Բանդերա չեք կարող կերտել, այ ավանտյուրիստներ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Նժդեհից Բանդերա չեք կարող կերտել, այ ավանտյուրիստներ

Վերջին օրերին որոշ ավանտյուրիստական շրջանակներ փորձում են Նժդեհի արձանը և ընդհանրապես Նժդեհի կերպարը օգտագործել հակառուսականության իրենց հակահայկական սև գործերում:

Հիշեցնեմ, որ Գարեգին Նժդեհը եղել է հայ-ռուսական բարեկամության կողմնակից և նույնիսկ ունի ցարական բանակի կոչումներ և պարգևներ:

ԽՍՀՄ տարիներին էլ կան պահպանված նամակներ Ստալինին, որտեղ նա իր պատրաստակամությունն է հայտնել համագորակցելու հանուն Թուրքիայի դեմ պայքարի:Սրանք պատմական փաստեր են իսկ ձեր արածը կեղտոտ մանիպուլյացիա:

Նժդեհը եղել է հայ-ռուսական բարեկամության կողմնակից և ասել է «Հայության միակ և բնական դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»