Բաքվի բանտում մահացավ Թալիշների ազգային շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան

Թալիշների ազգային շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան մահացավ Բաքվի բանտում: Հայտնի հասարակական-քաղաքական գործչի մահը ` ևս մեկ հանցագործությունն է ալիևյան ֆաշիստական ռեժիմի արյունալի արարքների անվերջ շարքի: Այս մասին հայտնում է «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի ինքնավար ժողովուրդների բաց ֆորում» տեղեկատվական, վերլուծական և գիտական միջազգային պորտալը ՝ ենթադրելով, որ նա սպանվել է:

«Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք, որ ադրբեջանական բանտում գտնվելը ` ուղղակի սպառնալիք է Ֆախրադդին Ֆարմանովիչի [Աբոսզոդայի] համար: Ամենամեծ մասշտաբի հազարավոր կեղտոտ գործերով աղտոտված Ադրբեջանն այս անգամ էլ չկանգնեց», — ասված է ս. թ. նոյեմբերի 9-ի հաղորդագրության մեջ: