Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը
Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իրավապաշտպան, «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը, «երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում»։
Իրավապաշտպանը այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն դնում է անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։