Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը կներկայացվի Ֆրանսիայի Սենատ

Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը կներկայացվի Ֆրանսիայի Սենատ: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, տեղեկացնում է Sputnik- Արմենիան:

Իր հերթին, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  որոշումը քվերակության ներկայացնել “Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին” բանաձեւի նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը: