ՀԱՍԱԿ-ը թույլ չի տալու, որ այս ընտրություններում հաղթի ԵԼՔ դաշինքը. Արման Ղուկասյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր ՖԲ էջում գրում է.
«Մենք շատ լուրջ պատրաստվում ենք Երևանի ընտրություններին և շատերի համար անակնկալներ են սպասվում։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ մեր թիմը ունի քաղաքի զարգացման իրատեսական ծրագիր, որը մենք շատ շուտով կներկայացնենք հանրության դատին։ Ուզում եմ, որ իմանաք հետևյալը. ՀԱՍԱԿ-ը թույլ չի տալու, որ այս ընտրություններում հաղթի ԵԼՔ դաշինքը (կարծում եմ հասկացաք) և բոլոր շինծու պայքարողների դիմակները պատռվելու են։ Մենք թույլ չենք տալու, որ դուք խաբեք ժողովրդին։ Հիշեք և ականջներիդ օղ արեք, տիկնայք և պարոնայք։»
