Իշխանափոխություն կարող է անել միայն իրական ընդդիմադիր ուժ. Արման Ղուկասյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր ՖԲ էջում գրում է.

«Մանե Թանդիլյանը խոսում է իշխանափոխության մասին։ Կներեք, բայց ես չեմ եղել 《Ելք》դաշինքում և ես չեմ Նիկոլի մոտ նախարար աշխատել և որոշումներ կայացրել` գնալով իմ սկզբունքների դեմ հանուն աթոռի (պարտադիր կուտակայինը վկա)։  Իշխանափոխություն կարող է անել միայն իրական ընդդիմադիր ուժ, որը էականորեն տարբերվում է օրվա իշխանությունից։ Ժողովրդի համար ինչ տարբերություն ՔՊ, թե 《Ապրելու երկիր》։ Սա հարցերի հարցն է, որը ունի հստակ պատասխան։ Տիկնայք և պարոնայք, եղեք սկզբունքային և ժողովրդին մի դրեք էշի տեղ։ Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով ով է մեր երկրում։»