Հունգարիայի վարչապետը կոչ է արել փոխել ԵՄ ղեկավարությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել փոխել Եվրամիության ղեկավարությունը՝ ճգնաժամը հաղթահարելու անկարողության պատճառով։

Նրա պնդմամբ, այժմ Բրյուսելում կան «ոչ կարողունակ առաջնորդներ», որոնք ի զորու չեն հաղթահարել ուկրաինական հակամարտությունից բխող մարտահրավերները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Միգուցե խաղաղ ժամանակ, երբ ջուրը չի ալեկոծվում, քամին չի փչում, և կարելի է նավարկել, նրանք լավ առաջնորդներ են»,- նշել է Օրբանը՝ հավելելով, որ հիմա նման ղեկավարությունն անարդյունավետ է։

Հետևաբար, «Բրյուսելում փոփոխություններ են անհրաժեշտ», եզրափակել է Օրբանը և կոչ արել դրանք իրականացնել 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/00ac6941359428907f2137b265a4168c

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»