Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ

Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ, @ArmeniaSputnik-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։

«Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ պրակտիկ աշխատանքներ չեն իրականացվել»,-ասվում է պատասխանում։

Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։