«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքներ սկսել

«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները սկսել, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:

Նա ընդգծել է, որ ռուս մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում: