ՀՀ պետականությունը խոցած մարդիկ այսօր խոսում են պետականությունից. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հայ հասարակության համար ստեղծվի կեղծ իրականություն, հիմա էլ փորձում է համոզել, որ Արցախը բեռ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այս բոլոր խոսակցությունների իմաստը իրեց մեղքերն արդարացնելն է: Արցախը եղել է մեր հովանոցը և անվտանգության երաշխավորը: Լկտիություն է, երբ ասում են, թե ՀՀ պետականությունը չի կայացել Արցախի պատճառով»,-ասաց նա: