Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները․ ՀՀ ԱԳՆ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները:
Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ Բայրամովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն ստացել է Երևանից այս տարվա նոյեմբերի վերջին:
«Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։
Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին»,- ասել էր Բայրամովը։