Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում. ռուսական մամուլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, գրում է РИА Новости-ն։

Երևանն ու Բաքուն դեռևս չեն հայտնել միջոցառման շրջանակներում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին: