ՍՈւ VS Ցնցուղ/ Գտեք տարբերությունը. Նատալյա Սաղիյան

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանն իր ՖԲ էջում գրում է.
Տարոն Չախոյանի ակտիվացման կոճակը նորից սեղմել են և նա թողարկել է հերթական աղբ, իր ոճի մեջ:
Ցնցուղի պատմությանը չեմ անդրադարձել Փաշինյանի օրակարգի մաս չդառնալու համար, սակայն այդ էժան շոուն разгонка անող Չախոյանի ցինիզմը արժանի է ուշադրության:
Ուրեմն, երբ փորձում եք պետության գումարներին խնամքով վերաբերվողների կառավարության դերի մեջ մտնել, պետք է հասկանաք, որ ամբողջ ազգը չէ, որ մասայական ամնեզիա ունի:
Նախ հիմնավորեք շուրջ 120 000 000 դոլար արժեցած անիմաստ ՍՈՒ ինքնաթիռների գնումը /որպես օրինակ, սա ընդամենը մեկ դեպք է պետության ռեսուրսները անխնա և անիմաստ ծախսելու բազմաթիվ դեպքերի շարքում/:
Թշնամուն ամենաթանկ բանը՝ հողը, հանձնելուց հետո, բանակը քանդելուց հետո, երկիրը կործանելուց հետո եկել եք կապիկություն եք անում, թե իբր յուրաքանչյուր կոպեկի համար անհանգիստ եք, բլա-բլա-բլա… ոնց ՝ժան ակծիվիստ եղել եք, այնպես էլ էժան ակծիվիստ մնացել եք, ու հեչ կապ չունի, թե ինչպիսի անձնական թռիչքաձև տնտեսական աճ եք գրանցել:
Մի հարցում եք ճիշտ՝ պետությանը վնաս տվողները չպետք է անպատիժ մնան, և պետությանը վնաս տալու ոչ մի դրվագ չպետք է հանդուրժել:
Այս իմաստով ձեր համար լավ լուր է, որ ձեր արդարադատության նախարարը հայտարարել է, որ արդեն պատկերացում ունի, թե ինչպիսի նոր բանտ եք ուզում ունենալ Հայաստանում: Արդեն ձեր ապագա կացավայրի մասին պատկերացում ունեք, սփոփվեք դրանով: