Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել
Ադրբեջանի կառավարությունը, երկրի օրենսդրության համաձայն, հրաժարական է տվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաձայն Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու և իր լիազորությունները սկսելու օրվանից, որից հետո ձևավորվում է նոր կաբինետ։
Նշենք, որ այսօր՝ փտրվարի 14-ին, խորհրդարանում տեղի է ունեցել փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած գործող նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Այժմ Ալիևը ձևավորելու է երկրի նոր կառավարությունը։