Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը՝ հակառակ համաձայնագրի
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը՝ հակառակ համաձայնագրի: Այս մասին հայտնում է Wargonzo Telegram-ալիքը, հղում անելով գյուղի բնակիչների հաղորդագրություններին։
Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ՝ hամաձայն ստորագրված փաստաթղթի: Սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա, հետևաբար Ադրբեջանի ԶՈւ գործողությունները հակասում են Արցախում կրակի դադարեցման պայմաններին։
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածքներ մտնել: