Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Ադանա նահանգի Սայմբեյլի շրջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել AFAD-ը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:02-ին և տեղի է ունեցել 7,04 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։