Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուներ Էքրեմ Իմամօղլուն, Մանսուր Յավաշը և Ջեմիլ Թուգայը առաջատար են Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կայացած ՏԻՄ ընտրություններում՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներ Մուրադ Քուրումից, Թուրգութ Ալթինոքից և Համզու Դաղից, տեղեկացնում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով ընտրությունների նախնական արդյունքները։
Ստամբուլում ընտրություններում առաջատար է գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը հավաքել է ընտրողների ձայների 50,27 տոկոսը։
Անկարայում գործող քաղաքապետը նույնպես ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավասն է։ Նա ստացել է ձայների 58,58 տոկոսը։
Իզմիրում քվեաթերթիկների 51,3%-ը մշակելուց հետո հաղթում է Ջեմիլ Թուգայը (48,06%)։ Նա քաղաքապետի պաշտոնում կփոխարինի իր կուսակից Թունչ Սոյերին։
Ընդհանուր առմամբ, մինչ այժմ ստուգվել է քվեաթերթիկների 47,64%-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների ՏԻՄ ընտրություններում:
Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90 տոկոսը հաշվարկելուց հետո: