Բելգորոդում բնակելի շենքի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 16-ի. ՌԴ ԱԻՆ

Փլուզման վայրում ևս մեկ մարմին է հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 16-ի: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փլուզման վայրում հայտնաբերվել է ևս մեկ կնոջ մարմին։ Զոհերի թիվը հասել է 16-ի», — ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` մայիսի 12-ին Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով 10-հարկանի շենքի ամբողջ շքամուտքը փլուզվել է: ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։