Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 43 քաղաքացի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 3-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 43 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փակել էին Երեւանի բոլոր գլխավոր փողոցները։