Աղբյուրները կրկին հայտնում են Ռուսաստանի և Ղարաբաղի միջև մոտալուտ ավիաթռիչքների բացման մասին

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը: Առաջին չվերթները ՌԴ-ից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին, ասել է ՌԻԱ Նովոստիին ԼՂՀ վարչակազմի աղբյուրը:
«Հիմա երկու կողմերն էլ` մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար», — ասաց գործակալության զրուցակիցը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է մինչև տարեվերջ Ստեփանակերտում աշխատանքը վերսկսվի:
Նա հավելեց, որ օդային նավահանգիստը, ի թիվս կսպասարկի ուղևորային թռիչքներ, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլ նաև Ռուսաստանի մարզերից:
Մեկ այլ աղբյուր հաստատեց այս ծրագրերի հավաստիությունը: Ըստ նրա, «հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարելու Լեռնային Ղարաբաղում»: