Ռուսաստանում սկսվել է միջուկային զորավարժությունների երկրորդ փուլը

Ռուսաստանում մեկնարկել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը։ РИА գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստության հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների նպատակն է պահպանել ստորաբաժանումների պատրաստվածությունը երկու երկրների ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար՝ ապահովելու Միութենական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Աղբյուր` Փաստինֆո