Մեր գյուղերը սարսափելի վիճակում են, արտագաղթի պատճառով դատարկվում են․ Դավիթ Հրանտի Մաթևոսյան

Ահնիձորի զարգացման հիմնադրամի պլանների իրականացումը կկանխի գյուղերի աղքատությունն ու արտագաղթը: Այս մասին Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձորում, «Ահնիձոր» հյուրատան բացման ժամանակ, լրագրողներին ասաց նրա որդին՝ Դավիթ Մաթևոսյանը․ «Մեր գյուղերը սարսափելի վիճակում են, կա չդադարող արտագաղթ, գյուղական բնակավայրերը դատարկվում են։ Եթե Ահնիձորի զարգացման հիմնադրամի ծրագրերը չիրականացվեն, կիսատ մնան՝ ունենալու ենք անընդհատ տառոպող, անընդհատ կիսատ նախագծեր իրականացնող հասարակություն և կիսատ պետականություն»։