Ահնիձորում բացվեց լոռվա բնութամբ հրապուրվածների համար նախատեսված, համանուն հյուրատունը
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և «Ռազմավարական
զարգացման գործակալություն» ՀԿ-ի (Strategic Development Agency NGO) հետ համատեղ ջանքերով իրականացվող և Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շնորհիվ, Անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի և Գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի հայրենի գյուղում՝ Ահնիձորում բացվեց համանուն հյուրատուն։ Այն կարող է միաժամանակ հյուրընկալել, մինչև 20 զբոսաշրջիկ և նախատեսված է հատկապես նկարինչների համար։
Տեսանյութը՝ հղումով