Շվեյցարիան պատրաստ է Լոռիում վերականգնել 3 մարդատար կամուրջ․ Ուրսուլա Լաուբլի
Շվեյցարիայից ժամանած ինժեներների խումբ է այցելել Լոռվա հեղեղների աղետի գոտի, ծանոթացել իրավիճակին, խնդիրներին, առաջարկել իր օգնությունը։ «Շվեյցարիան պատրաստ է Լոռիում վերականգնել 3 մարդատար կամուրջ։ ՀՀ կառավարության խնդրանքով մենք նաև կաջակցենք 1 մեքենաների համար նախատեսված կամուրջի ինժեներական նախագծման աշխատանքներին», հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի հերթական միջոցառման ժամանակ։
