Դեմը նոր տարի է, բլինչիկ, բուդ… Ու թքած, որ գերիներ ունենք, որոնք օրեկան անցնում են դժոխքի միջով. Միշա Գալուստյան

«Շատ վաղուց, մի քրեական գործի շրջանակներում հարցաքննում էինք Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղված կանանց։ Շատ տարօրինակ էր, որ սրանք նորմալ էին ընդունում թուրքի տակ պառկելը, կլիենտա, ինչ տարբերություն կարգախոսով։

Երկրի փրկության համար այսօր պայքարում է ազգի 15-20 տոկոսը։ Մնացածը կամ որևէ կերպ չեն արձագանքում, կամ վրդովվում են, որովհետև դեմը նոր տարի է, բլինչիկ, բուդ։ Ու թքած, որ գերիներ ունենք, որոնք օրեկան անցնում են դժոխքի միջով։ Թքած, թե մի քանի հազար մարդ ուզում է իր երեխայի դին գոնե գտնի, հողին հանձնի։ Դրանք իր հետ ինչ կապ ունեն, դեմը նոր տարիա, բլինչիկ, բուդ?

Ինչ կապ ունի, որ թուրքը նոր տարվա բերան սյունիքի գյուղերնա դատարկում, մարդիկ մնացել են փողոցում? Իրենց ով էր ասում թուրքի հողում տուն շինեին, մենք ինչ կապ ունենք, դեմը նոր տարիա, բլինչիկ, բուդ?

Ինչ կարևորա, թե մի քանի գյուղ կորցրել ենք, նիկոլն ինչ անի, նախկինում ծախել էին արդեն? Հիմա պետքա Ծառուկյանի փողերը խլել, էն որ թալանելա։

Մեզ անկախություն ինչներիսա պետք? Թող մտնենք Ռուսաստանի կազմ, առանց քաշքշուքների կարանք խոպան գնանք։

Եկեղեցին ինչ ենք անում? Կնունք, պսակ, ձևական բաներ են։

Սրանք աթոռի կռիվ են անում, քիչ են լափել, նորից են ուզում։ Ինչ երկիր, հերիքա, թուրքը լավնա, առաջվանը չի։ Որ բարեկամանանք, չուլփալասն էլ էժան կլինի։

Ժողովուրդ, ու էս 80 տոկոս նախրի համար մենք տուն հայրենի ենք ուզում շինել? Սրանց գոմա պետք, գոմես, յոնջեն գցես առաջները»։

Ռեֆորմիստների կուսակցության Խորհրդի անդամ ` Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից: