«Գազպրոմը» և իրանական NIGC-ը պայմանավորվել են մշակել ՌԴ-ից Իրան գազի մատակարարման կազմակերպումը

«Գազպրոմը» և Իրանի ազգային գազային ընկերությունը (National Iranian Gas Company) ռազմավարական հուշագիր են ստորագրել Իրան ռուսական գազի մատակարարման կազմակերպման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ռուսական հոլդինգը «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի գլխավորած պատվիրակության այցի արդյունքներով։
«Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) հետ ստորագրվել է ռազմավարական հուշագիր՝ ռուսական բնական գազի խողովակաշարով Իրան մատակարարումների կազմակերպումը մշակելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև աշխատանքային հանդիպում Ալեքսեյ Միլլերի և Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի միջև։ Կողմերը քննարկել են հուշագրի իրականացման առաջնահերթ քայլերը։