«Խաղաղության խաչմերուկը» կարող է լավ հիմք դառնալ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության համար. ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յոն

«Խաղաղության խաչմերուկը» կարող է լավ հիմք դառնալ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության համար. ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յոն

«Այժմ մենք ակտիվորեն հետևում ենք բոլոր նորություններին, հատկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և, հավանաբար, կզարգացնենք համագործակցությունը այս համատեքստում», — ասաց դիվանագետը @ArmeniaSputnik-ին տված բացառիկ հարցազրույցում։

Նրա խոսքով` այժմ դժվար է ինչ-որ բան ասել չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին։ Բայց եթե կողմերին հաջողվի հասնել հանձայնության, ապա հետագայում Հայաստանն ու Չինաստանը շփման բազմաթիվ եզրեր կունենան։