«Խայտառակություն է Հունգարիայի և սկանդալ՝ Եվրոպայի համար». Լուազոն՝ Օրբանի՝ օկուպացված Շուշի այցի մասին

Վիկտոր Օրբանի մասնակցությունը թյուրքական պետությունների գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի մասնակցությամբ և Լեռնային Ղարաբաղի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համար: Նման կերպ է արձագանքել Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
Հարց է առաջանում՝ աջակցո՞ւմ է արդյոք Հունգարիայի վարչապետ Օրբանը Կիպրոսի խնդրի լուծմանը։