ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են. Զախարովա
ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժինիրինգի հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին հարկավոր «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։
«Օ՛Բրայենը և ընկերությունը պետք է մի պարզ բան յուրացնեն։ Դարերի ընթացքում ձևավորված կապերը մեր երկրների միջև կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը… Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- ավելացրել է նա։