Պուտինը Փաշինյանին կպատմի Ալիեւի հետ բանակցության արդյունքների մասին
Ադրբեջանի նախագահի «Զագուլբա» նստավայրում այս պահին տեղի է ունենում Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ ասել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 4 միլիարդ դոլար, և դա վերջնագիծը չէ։
Նա նաև նշել է, որ Ադրբեջան այցից հետո ՀՀ վարչապետ Փաշինյանին կպատմի նախագահ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ ընդգծելով, որ Մոսկվան ուրախ կլինի նպաստել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։