Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը կից պատմության ակումբ է ստեղծվել

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը կից պատմության ակումբ է ստեղծվել
Հիմնական խնդիրն է Ռուսաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրությունը, համաշխարհային մշակույթի և գիտության մեջ Ռուսաստանի ներդրման մասսայականացումը, Ռուսաստանի արտասահմանյան պատմական ժառանգության պահպանումը:
Ակումբի շրջանակներում նախատեսվում են պատմական կառույցների վերակառուցումներ, էքսկուրսիոն ծրագրերի կազմակերպում, որոնց ընթացքում կայցելեն թանգարաններ, ռուսական հետք ունեցող պատմական և հիշատակի օբյեկտներ, թեմատիկ դասախոսությունների անցկացում անցյալի մեծերի, ռուսական մշակույթի պատմության, արվեստի, գիտության և տեխնոլոգիայի նվաճումների մասին: