ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման
150-ամյակին նվիրված հուշադրամ

Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին։

Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ է զբաղեցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական մշակույթի, գիտության և կրթության պատմության մեջ: Ճեմարանում լուծվել են հայագիտական բազմաթիվ հարցեր, մշակվել հայկական դպրոցի ուսումնական ծրագրեր, կազմվել դասագրքեր:

Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժները՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Ստեփան Լիսիցյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Մանանդյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան, Երվանդ Տեր-Մինասյան և այլք:
Ճեմարանի նշանավոր շրջանավարտներից են Կոմիտաս վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և ուրիշներ: