Բազմամյա ջանքերի շնորհիվ, այսօր բնություն բաց թողնվեց 10 կովկասյան ազնվացեղ եղջերու. Լևոն Աղասյան

2021 թվականից, սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր, ուստի օրվա խորհրդի շրջանակներում «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում, դեպի բնություն բաց թողնվեց առանձնատների 2-րդ խումբը։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանն իր խոսքում նշեց, որ 2013 թվականից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
2022թ․ հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածք, որպես փորձնական խումբ՝ ազատ արձակվեց թվով 3 եղջերու։ Այժմ կենտրոնում կա 44 եղջերու, որոնցից 10-ը այս միջոցառման շրջանակներում ազատ արձակվեցին բնություն:
Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։