Մեծ ջանքերի շնորհիվ, մի օր, մենք կարող ենք բնության մեջ տեսնել եղջերուների ու չզարմանալ. Ա Մկրտչյան
Սեպտեմբերի 13-ին Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցավ 10 ազնվացեղ եղջերուների բաց թողնման հանդիսությունը, որի ընթացքում, իր խոսքով հանդես եկավ նաև Շրջակա միջավայրի Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն, ով իր ելույթում անդրադարձավ կենսաբազմազանության վերականգնման կարևորությանը.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կենսաբազմազանության խախտված հավասարակշռության վերականգնումը մեր առաջնային խնդիրն է, և այսօրվա միջոցառումը դրան հասնելու քայլերից մեկն է: Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին:
Հորդորում եմ զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։
Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ»:
