Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելն օրերս այցելել էր Բաքու, որտեղ նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մոդելն Instagram-ում կիսվել է այցից իր տպավորություններով։

Քեմփբելը շնորհակալություն է հայտնել Ալիևին, նրա օգնական Անար Ալեքպերովին, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովին, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին և «Ֆորմուլա 1»-ի խորհրդատու Ֆլավիո Բրիատորեին։

«Բաքվում «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարին մասնակցելը հրաշալի փորձառություն էր ինձ համար: Ադրբեջանում Գրան պրիի ժամանակ սև ու սպիտակ դրոշը պահելը պատիվ էր»,- գրել  է Քեմփբելը։

Լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: