Վահան Բաբայան. Նույնիսկ եթե Նիկոլը այսօր հեռանա, մենք դեռ երկար պայքարելու ենք «նիկոլիզմի» դեմ
Փաստորեն եկավ նոր տարին և եկավ Նիկոլով: «Նոր տարին առանց Նիկոլ» հարյուր հազարավոր մարդկանց ցանկությունը ցավոք չիրականացավ:
Անպատիժ մնալով նա դեռ արտահերթ ընտրությունների կոնսուլտացիաներ է անում:
Հուսահատվել կնշանակի համակերպվել իսկ մենք դրա իրավունքը չունենք: Նույնիսկ Նիկոլը եթե այսօր հեռանա մենք գործ ենք ունենալու նիկոլիզմի հետ և մենք առաջին հերթին պետք է պայքարենք հենց նիկոլիզմի դեմ, ինչը տիրեց Հայաստանին 2018թ. գունավոր հեղաշրջումից հետո:
Կյանքը շարունակվում է և ես հավատում եմ, որ գալու է օրը երբ մենք կտեսնենք առանց Նիկոլ Հայաստան», — գրում է իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը: