Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում: Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու մեր երկրների և եղբայրական ժողովուրդների համար»,–ասված է ուղերձում:
