Louis Vuitton-ն առաջարկում է
Louis Vuitton-ը վերիմաստավորում է ձեր քունը իր երկու կուլտային մահճակալ-ճամպրուկների միջոցով։ Կանանց հագուստի գեղարվեստական ղեկավար Նիկոլա Ժեսքիերը (Nicolas Ghesquière) եւ տղամարդկանց հագուստի կրեատիվ տնօրեն Ֆարել Ուիլյամսը միավորվել են, որպեսզի աշխարհին տրամադրեն հանգստանալու եւս մեկ առիթ, եւ գրպանները թեթեւացնել 19-րդ դարի բնօրինակի այդ ժամանակակից տարբերակների օգնությամբ։
Ընդ որում, գնորդների գրպանները կթեթեւացվեն էապես. Ժեսքիերի մահճակալ-ճամպրուկների մոդելն արժե 257 000 դոլար, իսկ Ֆարելի մոդելը մի փոքր «էժան» է՝ 221 000։
Մահճակալ-ճամպրուկը թողարկվել է 1868թ,. նպատակը ճանապարհորդների հարմարավետության ապահովումն էր։
Ֆարել Ուիլյամսը Malle Lit-ին հաղորդել է թարմ տեսք՝ ներկայացնելով Monogram-ի դասական արտաքին տեսքը եւ ալյումինե ծալովի շրջանակը, որը հեշտությամբ վերածվում է քնելու համար հարմար մահճակալի։ Ճամպրուկում կա քառամաս ներքնակ հիշողության էֆեկտով։ Դրա դիզայնը աչքի է ընկնում ճմռթված արտաքին կողմով, ներսակողմում՝ վառ կարմիր եւ սպիտակ գծերով, իսկ բարակ ժակարդե ներքնակը եւ բարձը զարդարված են «LV Lovers» ասեղնագործությամբ։

