Զիջումները կանխելու համար մեր երկրին հարկավոր է ներդաշնակություն, որի համար պետք է պայքարենք բոլորս. Հենրիխ Դանիելյան

«Ուզում եմ անդրադառնալ մի քանի փաստերի, որոնք վստահ եմ շատերդ չեք էլ նկատել: Այսպիսով, պատերազմի ընթացքում եղան շատ իրադարձություններ, որոնք դժվար թե պատահականություն լինեն: Օրինակ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին թշնամին մտավ Քարվաճար: Կամ էլ օրինակ առաջին տիկնոջ` նույն ինքը Աննա Հակոբյանի գլխավորած Էրատո ջոկատը, որը անվանված էր Արտաշիսյան արքայատոհմի վերջին գահակալի, Տիգրան Մեծ թագավորի դստեր՝ Էրատոի պատվին, ով երկրում ստեղծված ծանր պատերազմական իրադրության ժամանակ փախուստի էր դիմել, և քաղաքական ապաստան գտել Պարսկաստանում», — գրում է իր ֆեյսբուքյան էջում բողոքի ցույցերի ակտիվ մասնակից Հենրիխ Դանիելյանը և հարց է տալիս, թե ինչու է ջոկատը անվանվել պարտված թագուհու պատվին:

«Վերջերս էլ հանձնվեց Սյունիքի Շուռնուխ գյուղը, որի բնակիչները 2018 թվականին վարչապետի կողմից սերմանվող ԼԳԲՏ-ների տարածման հարցով բոյկոտի ժամանակ, ծեծի էին ենթարկել և քաղաքից վռնդել ԼԳԲՏ ներկայացուցչի: Միթե՞ սրանք բոլորը զուգադիպություններ են, այլ ոչ միտումնավոր քայլեր` նախօրոք պլանավորված իշխանությունների կողմից, միթե՞ մարդիկ մինչև օրս այս ամենին անդքան անուշադրությամբ են մոտենում», — ընդգծտում է նա:

«Հիմա ժամանակն է ուշքի գալու և հասկանալու, որ օր-օրի թշնամին ավելի ու ավելի է մոտենում, Նիկոլն էլ առանց առարկությունների, հաճույքով նորանոր զիջումների է գնում: Այս ամենը կանխելու համար մեր երկրին հարկավոր է ներդաշնակություն, որի համար պետք է պայքարենք բոլորս, տրամաբանություն, որին հասնելու համար պետք է դասեր քաղել` ընդունելով սեփական մեղքի չափաբաժինը: Եվ վերջապես, խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, որի համար պետք է կռվել», — եզրակացնում է Հենրիխ Դանիելյան: