Վահան Բաբայան. Տպավորություն են ստեղծում, որ Սյունիքը ՀՀ մարզ չէ այլ մի առանձին կղզի

Եթե նկատել եք, հանրային օրակարգ է նետվել «Սյունիքի տարածքներ» հասկացությունը` այնինչ խոսքը ՀՀ-ի մասին է: Սա ևս պատահական չէ, մոռացության է մատնվում ՀՀ տարածքային ամբողջականության և իրավական, և քաղաքական, և հոգեբանական գործոնը: Այս մասին իր մտահոգությունը կիսում է իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«Տպավորություն են ստեղծում, որ Սյունիքը ՀՀ մարզ չէ այլ մի առանձին կղզի կամ Հայաստանին կպած տարածք: Շատերը այդ մանիպուլյացիան կերել են և շարունկաբար պնդում են Սյունիքից տարան, Սյունիքը վերցրին,Սյունիք մտան:

Ժողովուրդ ջան, ասեք` Հայաստան մտան, Հայաստանից վերցրեցին, Հայաստանից տարան, մի ենթարկվեք խնդիրը լոկալիզացնելու հրեշավոր մանիպուլյացիաներին», – կոչ է անում Վահան Բաբայանը ՝ շեշտելով, որ խնդիրը շատ ավելի էական է, և վերաբերվում է ոչ թե Սյունիքին, այլ ողջ Հայաստանին: