Հայաստանի անվտանգությունը երաշխավորված կլինի միայն Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությամբ. Վահան Բաբայան

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանված և երաշխավորված կլինի միայն Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությամբ: Այդպիսի տեսակետով կիսվել է ֆեյսբուքյան իր էջում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Եթե պատերազմը դադարեցրեց Ռուսաստանը, եթե խաղաղապահը բերեց Ռուսաստանը, եթե մեր սահմանը պահում է Ռուսաստանը, եթե մեր գերիներին տուն է վերադարձնում Ռուսաստանը, բա իհարկե պետք է միանալ Ռուսաստանի հետ մեկ միության մեջ:
Սա է այսօրվա քաղաքական օրակարգը, ինչը հնարավոր կլինի միայն Նիկոլին հեռացնելուց հետո: